Կամերունում, Նիգերիայի հետ սահմանին իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման գրոհայինները մահապատժի են ենթարկել 12 մարդու, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:
Նշվում է, որ գրոհայինները գերի են վերցրել մոտ 20 տեղի բնակչի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բենինի, Կամերունի, Նիգերի, Նիգերիայի եւ Չադի ներկայացուցիչները, ընդհանուր առմամբ 8700 զինվորականներ են առանձնացրել գրոհայիններին դիմակայելու համար այն բանից հետո, երբ «Բոկո Հարամը» ակտիվարցել է իր գործունեությունը նոր ուղղությամբ: Նախօրեին գրոհայինները երեք հարձակում են գործել Նիգերի տարածքում:



























