Երեքշաբթի Մոսկվայի բորսայում դոլարի ու եվրոյի փոխարժեքը նվազել է։ Նավթի համաշխարհային շուկայում իրավիճակի բարելավման շուրջ կանխատեսումների ֆոնին ռուբլին աճ է գրանցել։
Երեքշաբթի դոլարով բորսայական սակարկությունները սկսվել են ամերիկյան փոխարժեքի նվազումով։ Մեկ դոլարն արժեցել է 65.38 ռուբլի, ինչը 48 կոպեկով ցածր է նախորդ օրվա համեմատ։ Եվրոն կազմել է 74.09 ռուբլի՝ էժանանալով 33.5 կոպեկով։ Երկարժույթ զամբյուղը (0,55 դոլար եւ 45 եվրո) էժանացել է 41 կոպեկով՝ հասնելով 69.3 ռուբլու, գրում է «Ինտերֆաքս»-ը։
Դոլարը ներկա փոխարժեքից 40 կոպեկով էժան է, իսկ եվրոն էժանացել է 49 կոպեկով։
Ռուբլու կայունացումը փորձագետները կապում են նավթի համաշխարհային գների կայունացման նախապայմանների եւ ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում բացասական լուրերի բացակայության հետ։





























