Ստամբուլում փետրվարի 12-ից 22-ն անցկացվելիք միջազգային ֆիլմերի փառատոնում ներկայացվելու է նաեւ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը։

Թուրքական Radikal-ը նշել է, թե !f անունը կրող փառատոնի կուլտային բաժնում այս տարի ներկայացվելու է 1968-ին Սերգեյ Փարաջանովի հեղինակած «Նռան գույնը» ֆիլմը։

Նշվում է, որ ֆիլմը ցուցադրվելու է վերականգնված տարբերակով։