ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս Պուշկինի մեդալ է շնորհել Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանին՝ Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության եւ համագործակցության, մշակութային կապերի ամրապնդման եւ խորացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
Այս մասին հաղորդում է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունը:





























