ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հասկանում է, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, «Հայոց ցեղասպանության անպատժելիությունը. 100-րդ տարելից» թեմայով քննարկման ժամանակ նշել է Հայաստանի ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, արեւելագետ, Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Անահիտ Խոսրոեւան:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին խոսք լինել չի կարող, քանի որ մեծ քաղաքականությունը թույլ չի տալիս, որ դա տեղի ունենա:

«Հայերի հետ միասին Առաջին աշխարհամարտի տարիներին ցեղասպանության են ենթարկվել նաեւ ասորիներն ու պոնտացի հույները:

Այսօր Թուրքիայի պաշտոնատար անձինք խեղաթյուրված են ներկայացնում այն, ինչ տեղի է ունեցել այդ ժամանակ քրիստոնյա ժողովուրդների հետ»,-հավելել է Խոսրոեւան: