Տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի այրին Ցինցինատիի իր տան պահարանում տիեզերագնացների համար նախատեսված պայուսակ է գտել: Այս մասին հաղորդում է Time-ը:
Պայուսակում 20 առարկա է հայտնաբերվել, այդ թվում՝ Արմսթրոնգի տեսախցիկը, հայելի, սաղավարտի ամրագոտի եւ այլն:
Ըստ Gazeta-ի, պաշտոնական հաղորդագրության համաձայն, Արմսթրոնգը ոչ ոքի չի հայտնել թաքստոցի մասին, իսկ պայուսակում հայտնաբերված գործիչները պետք է մնային Eagle մոդուլում:
Քերոլ Արմսթրոնգի գտած իրերը փոխանցվել են Ավիացիայի եւ տիեզերագնացության ազգային թանգարանին:




























