Լիմասոլի շրջանային դատարանը երկրի պատմության մեջ առաջին անգամ որոշում է կայացրել հօգուտ շան։ Համաձայն դրա՝ ամերիկյան սթաֆորդշիր տերիեր ցեղատեսակի շանը տիրոջը զրկել են իր իրավունքներից, իսկ կենդանուն հանձնել պետության խնամքին։ Այս մասին Կիպրոսի լրատվական գործակալությանն  հայտել է Լիմասոլի ոստիկանության դեպարտամենտի քրեական հետախուզության պետ Իոաննիս Սոտիրիադիսը։

Շան հարցով միջնորդագիր է ներկայացրել Կիպրոսի ոստիկանությունը, որը հետաքննության արդյունքում եկել է այն եզրակացության, որ տերիերը խղճուկ գոյություն է քարշ տալիս, քաղցած է մնում եւ գրեթե հանձնված է բախտի քմահաճույքին։ Դատական հետաքննության ընթացքում ոստիկանությունը կենդանուն ժամանակավոր խնամքի տակ վերցնելու հայտ է ներկայացրել, գրում է ՏԱՍՍ-ը։

Դատարանը բավարարել է միջնորդությունը, եւ շանը տեղափոխել են անասնաբուժական հիվանդանոց, որտեղ նրան խնամում են։ Ոստիկանությունը շարունակում է շան տիրոջ հանդեպ հետաքննությունը։