Նավթի գները նախօրեին կտրուկ անկումից հետո այսօր՝ փետրվարի 10-ին սկսել են բարձրանալ, քանի որ ներդրողները ԱՄՆ-ում նավթի արդյունահանման աճի տեմպերի դանդաղում են կանխատեսում, հաղորդում է Bloomberg գործակալությունը:
ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներեգետիկ ոլորտում տեղեկատվության վարչությունը (EIA) վատթարացրել է երկրում նավթի արտադրության կանխատեսումը, քանի որ գների անկումը նվազեցրել է հորատման աշխատանքների ակտիվությունը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների գները Երեւանի ժամանակով 09.40-ին աճել են 0,26 դոլարով հասնելով 56,69 դոլարի մեկ բարելի համար: Փետրվարի 10-ի երեկոյան շուկայի փակման ժամանակ ֆյուչերսների արժեքն ընկել է 1,91 դոլարով (3,27 տոկոսով) եւ կազմել 56,43 դոլար:
WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների գները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային տորգերում այսօր առավոտյան բարձրացել է 0,54 դոլարով՝ հասնելով 50,56 դոլարի մեկ բարելի համար:





























