Կոլումբիա գետի սաղմոններին փրկելու համար ամերկացի զինվորականներին թույլատրել են ավելի քան 10 հազար ականջավոր ջրագռավ սպանել, որոնք ակտիվորեն սնվում են այդ ձկներով։ Այս մասին գրում է Red Orbit պարբերականը։
Համաձայն կառավարական պլանի՝ ինժեներական զորքերը պետք է բուսական յուղով պատեն թռչունների ձվերը, ինչը հնարավորություն չի տա ձագերն դուրս գալ ձվերից։ Բացի այդ, առաջիկա տարիներին պլանավորվում է որսալ Իսթ Սենդ կղզու 11 հազար ջրագռավներին, գրում է Lenta-ն։
1989թ. կղզու տարածքում բույն էր դրել 100 զույգ թռչուն, սակայն նրանց քանակն աճել է՝ հասնելով 15 հազարի։ Օրական ջրագռավները ուտում են սաղմոնների եւ ծիածանափայլ իշխանի 11 մլն մանր ձագ։ Ձկնատեսակին սպառնացող վտանգը վերացնելու համար իշխանությունները որոշել են սպանել թռչուններին։ Միաժամանակ պլանավորվում է նրանց պարզապես վտարել կղզու տարածքից։




























