Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել հիմնադրամի 2014թ. բյուջեում:

Բացի այդ, խորհուրդը քննարկել ու հաստատել է 2015թ. բյուջեի նախագիծը, պահպանման ծախսերի նախահաշիվը, հիմնադրամի հաստիքացուցակի եւ 2015թ. տարեկան աշխատանքային ծրագիրը:

Հաստատվել է նաեւ հիմնադրամի 2014թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպությունը եւ հիմնադրամի ներդրումների պահեստավորման կանոնակարգը: Փոփոխություններ են կատարվել հիմնադրամի հաստիքացուցակում: