Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հանձնարարել է կրճատել 2015 թվականի պետական բյուջեի ծախսային մասը 3,8 մլրդ դոլարով, ինչը կազմում է ընդհանուր գումարի 10 տոկոսը: Այս մասին նա հայտարարել է կառավարության ընդլայնված նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա ընդգծել է, որ ոչ մի թենգեով չպետք է կրճատվեն ժողովրդի առջեւ պետության սոցիալական պարտավորությունները:
Նազարբաեւը նաեւ նշել է, որ բյուջետային ծախսերի օպտիմալացումը հակաճգնաժամային միջոցառումների գլխավոր տարրերից մեկն է: Նրա ներկայացմամբ՝ խիստ բյուջետային քաղաքականության սպասվող արդյունքը կհանգեցնի երկրում ընդհանուր առմամբ 4 մլրդ դոլարի միջոցների տնտեսման:





























