Մոսկվայի քաղաքային դատարանը ուժի մեջ է թողել «Բաշնեւտի»-ի գործով մեղադրյալ հանդիսացող Լեւոն Հայրապետյանի դեմ տնային կալանքը, որպես խափանման միջոց օգտագործելու որոշումը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն։

Դատարանը մերժել է Հայրապետյանի իրավապաշտպանի հայցը, ով խնդրում էր ազատել գործարարին՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով։

«Իմ պաշտպանյալը պատրաստ է համագործակցել հետաքննության հետ, եթե նրանք նվազեցնեն խափանմանը միջոցի չափը երկրից դուրս չգալու կամ պարտադիր ներկայանալու ստորագրությամբ»,-ընդգծել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Սեպտեմբերի 12-ին Լեւոն Հայրապետյանին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել մեքենայության հոդվածով: Հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ, հայտնի հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով տնային կալանքով։