Գործազրկությունը տարեկան մոտ 45 հազար ինքնասպանությունների պատճառ է դառնում, ինչը բոլոր ինքնսպանությունների մոտ 20 տոկոսն է կազմում: Նման արդյունք է ստացվել Ցյուրիխի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքում:

Միաժամանակ, տնտեսական վիճակը շատ քիչ ազդեցություն է ունենում նման մարդկանց վրա: Այսպես, 2008-ի վերջին ճգնաժամի ժամանակ ինքնասպանությունների թիվն աճել է մոտ 5 հազարով (բոլոր ինքնասպանությունների 2 տոկոսը), հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Գիտնականների տվյալներով՝ գործազրկությունը առավել դժվար են ընկալում տնտեսական կայուն ժամանակաշրջանում, երբ մարդիկ իրենց «կյանքից կտրված» են զգում: