Անցյալ գիշեր Երեւանից Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառ հանդիսացած ուղեւորը եղել է սփաթ վիճակում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝վկայակոչելով իրավապահ մարմինների ներկայացուցչին։

«Տղամարդուն վարչական պատասխանատվության են ենթարկել ՌԴ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի՝ «Օդանավում վարվելակերպի կանոնները խախտելու» հոդվածով։ Այդ հոդվածով նախատեսված տուգանքի չափը կազմում է 100 ռուբլի»,- նշում են աղբյուրները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անկարգ ուղեւորը եղել է Հոլանդիայի քաղաքացի։

Հիշեցնենք, որ ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Վոլգոգրադի օդանավակայանում ուղեւորի ոչ ադեկվատ վարքի պատճառով։