Իսրայելական Նեգեւ անապատում՝ Էյլաթի լեռներում, 8000 տարվա վաղեմության շուրջ 100 հնագույն քանդակներ են հայտնաբերել: 1.5-2.5 մետր երկարությամբ մի քանի քարեր առնանդամի տեսք ունեն, որոշ քարեր էլ՝ հեշտոցի:

Բացի այդ, շուրջ 80 սմ բարձրությամբ կանգուն քարեր են գտել, որոնք մարդկային կիսադեմ են հիշեցնում: Լեռնային միայն մեկ շրջանում 800 քառակուսի մետր տարածքում 44 հնագույն հուշարձան կա:

Ըստ Newsru-ի, գիտնականները նշում են, որ այդքան քանդակների մեկտեղումը մեկ վայրում, որտեղ հնագույն մարդկանց բնակության որեւէ այլ նշան չկա, ինքնատիպ երեւույթ է:

Live Science-ի փոխանցմամբ, Արաբական Մեռյալ ծովի գիտական կենտրոնի եւ Արաբական ինստիտուտի հետազոտող Ուզի Արվերն ասել է, որ այդ ֆիգուրները երկու բան են խորհրդանշում. նախ՝ պտղաբերություն, որն արտահայտված է հեշտոցի տեսքով, եւ երկրորդ՝ մահ, որն էլ արտահայտված է գլխիվայր շրջված եւ ավազի մեջ թաղված մարդկային կիսադեմ հիշեցնող քանդակներում: