Կենդանաբաններն ապացուցել են, որ կոկորդիլոսներն այնքան էլ ագրեսիվ եւ վտանգավոր կենդանիներ չեն, ինչպես նախկինում համարվում էր: Նրանք բավական ընկերասեր են եւ պահվածքով ավելի նման են շներին:

Թենեսիի համալսարանից կենդանաբան Վլադիմիր Դինեցը 10 տարի շարունակ աշխատել է վայրի կենդանիների հետ եւ նշում է, որ կոկորդիլեսները չափազանց շատ են սիրում խաղալ: Նրանք ամենից շատ սիրում են խաղալ ընկերների, իրենց մարմնի եւ շրջապատող առարկաների հետ:

Ըստ Planet-today-ի, կոկորդիլոսները կարող են խաղալ այլ կաթնասունների հետ՝ չփորձելով խժռել նրանց: Օրինակ՝ փոքրիկ կոկորդիլոսները հաճույքով լողում են հասուն կենդանիների մեջքին նստած, իսկ կենդանաբանական այգու մի կոկորդիլոս էլ բարեկամացել է ջրասամույրի հետ: Հետաքրքիր է, որ կոկորդիլոսը կարող է նաեւ մտերմանալ մարդու հետ, խաղալ նրա հետ, հաճույքով արձագանքել նրա գրկախառնություններին:

Այս ամենից ելնելով՝ Վլադիմիր Դինեցը կարծում է, որ կոկորդիլոսները բավական խելացի կենդանիներ են, որոնք ունակ են կապվածություն եւ համակրանք զգալ: