Թուրքիայի Մարդին նահանգի Միդյաթի շրջանի Ալագյոզ գյուղին վերադարձվել է նախկին անվանումը։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում առաջին անգամ ասորական գյուղի հին անունն է վերադարձվել։  Մարդին նահանգի Ալագյոզ գյուղի «Ակադ» միությունը դիմել էր Մարդինի քաղաքապետարան՝ առաջարկելով գյուղին վերադարձնել հին անունը։

Մարդինի քաղաքապետարանում ձայների մեծամասնությամբ որոշում է կայացվել գյուղին տալ հին անունը՝ Բեթքուսթան։

Հիշյալ գյուղի «Ակադ» միության նախագահ Ադեմ Ջոշքունը նշել է, թե միեւնույնն է ոչ-ոք գյուղը թուրքական անունով չէր կոչում՝ շեշտելով, որ այս որոշումը կարեւոր էր, քանի որ նախադեպ է ստեղծվում մյուս ասորական բնակավայրերի անվանափոխության համար։