ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը փետրվարի 12-ին «Ջորջ Վաշինգտոն» համալսարանի «Եվրոպական, եվրասիական եւ ռուսական ուսումնասիրությունների մասնագետների» կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր այցելություն-դասախոսություն, որին մասնակցեցին «Ջորջ Վաշինգտոն» համալսարանի Միջազգային հարաբերությունների «Էլիոթ» դպրոցի դասախոսներ եւ ունկնդիրներ:
Հանդիպմանը դեսպանորդ Հրաչյա Թաշչյանը հանգամանալից կերպով ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանում ընթացող զարգացումները եւ դրանց առնչությամբ ՀՀ դիրքորոշումը: Ներկաների կողմից բարձրացվեցին բազմաթիվ հարցերին, որոնք առնչվում էին հայ-ամերիկյան քաղաքական ու տնտեսական հարաբերություններին, Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը եւ Եվրոպական միության հետ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներին, Կովկասյան տարածաշրջանում եւ դրա շուրջ անվտանգության եւ կայունության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ այլն:
Դեսպանորդ Թաշչյանը բարձր գնահատեց ամերիկյան ուսանողական շրջանակների` տարածաշրջանի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը` ընդգծելով, որ միայն փոխադարձ ճանաչման շնորհիվ հնարավոր կլինի հասնել ամուր բարեկամության հաստատմանը:





























