Carrefour սուպերմարկետը, որը Երեւանում բացվելու է մարտին, արդեն ցուցանակ ունի: Սակայն սուպերմարկետի ներկայացուցիչները դեռեւս չեն հաղորդում, թե որտեղ է այն բացվելու:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում Carrefour-ի ներկայացուցիչներից Վաչե Արսենը հրաժարվեց մեկնաբանություններից: «Երբ ասելիք ունենանք, հաղորդագրություն կհրապարակենք: Այդպիսին է մեր քաղաքականությունը»,- հավելեց նա:
Մերձավոր Արեւելքում, Կենտրոնական Ասիայում եւ Հյուսիսային Աֆրիկայում Carrefour-ի ցանցերի զարգացմամբ զբաղվում է Դուբայում գործող Majid Al Futtaim կոնցեռնը: Ընկերության պատասխանատվության ոլորտում է նաեւ Հայաստանը: Մեր երկրում կոնցեռնի դուստր ձեռնարկությունը Majid Al Futtaim AM-ն է:




























