Կոլումբիայի ռազմածովային նավատորմը ԱՄՆ առափնյա պահպանության ծառայության հետ համատեղ 428 կգ կոկաին է առգրավել: Այս մասին գրում է El Mundo-ն:
Հաղորդվում է, որ թմրանյութի խոշոր խմբաքանակը գտնվել է Խաղաղ օվկիանոսում, Պանամայի ծովային սահմանի մոտ գտնվող արագընթաց նավակում:
Գործողության ընթացքում ձերբակալվել է Կոլուբիայի 2 քաղաքացի: Իրավապահ մարմինների տվյալներով՝ նրանք ուղեւորվում էին Կենտրոնական Ամերիկայի երկրներից մեկը: Հասկանալով, որ իրենց հայտնաբերել են, թմրանյութի առեւտրականները փորձել են ջուրը նետել արգելված ապրանքը, հաղորդում է Gazeta-ն:
Ավելի վաղ նշվել էր, որ Կոլումբիայի հյուսիսում ոստիկանները երկու տոննա կոկաին են հայտնաբերել: Առգրավված թմրանյութի ընդհանուր արժեքը սեւ շուկայում կազմում է 50 մլն դոլար:



























