«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանին պատկանող «Քարավան» հյուրանոցային համալիրից մարմնավաճառներ են հրավիրվել ոստիկանության Կապանի բաժին: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից չհերքեցին՝ հայտնելով, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Երկու մարմնավաճառ բացատրություն են տվել եւ հայտնել, որ 2013թ հյուրանոցային համալիրի աշխատակիցների կողմից շահադիտական նպատակներով նրանց պարբերաբար տրամադրվել են սենյակներ եւ վերջիններս էլ զբաղվել են մարմնավաճառությամբ:
Նշենք, որ օրերս մարմանավաճառներ էին բերման ենթարկվել նաեւ ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավորի՝ Ռուբեն Գեւորգյանին պատկանող հյուրանոցային համալիրից:





























