Փետրվարի 17-ին Հիմնադիր խորհրդարանը եւ նրա անդամները ընդդեմ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հայցադիմում են ներկայացրել Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն վիրավորանք հասցնելու եւ զրպարտություն կատարելու համար նրան օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կանչելու նպատակով:
Հիմնադիր խորհրդարանի» տարածած հաղորդագրությունում նշվում է. «Հիշեցնում ենք, որ Գագիկ Մելիքյանը մամուլում հրապարակված իր հարցազրույցում համոզմունք էր հայտնել, որ Հիմնադիր խորհրդարանի անդամները «100-ամյակը» առանց ռեժիմի» շարժման դեպի Արցախ իրազեկման ավտոերթը «իրականացրել են թուրք-ադրբեջանական փողերով»:





























