«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում չի ստացվել ԱԺ-ում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հարցին ի պատասխան՝ հայտնեց ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե Գագիկ Ծառուկյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Արսեն Բաբայանը մեր հարցին ի պատասխան հայտնեց հետեւյալը. «Այս պահին ԱԺ-ում նման դիմում չկա»:





























