2015 թվականի ապրիլի համար Երեւանի բոլոր հյուրանոցների սենյակները պատվիրված են: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում գնահատման խոշորագույն ընկերության՝ «Օլիվեր գրուփ»-ի հիմնադիր Հրաչ Հակոբյանը՝ մեկնաբանելով ընկերության կազմած 2014 թվականի շուկայի վերլուծությունը:
«Իմ տեղեկություններով, ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումների համար Հայաստան շուրջ 200 հազար մարդ է այցելելու, իհարկե, հիմնականում Սփյուռքի ներկայացուցիչներ: Քաղաքը պատրաստ է ընդունել նրանց, մեկ-մեկուկես ամիս Երեւանի հյուրանոցներն ու վարձույթով տրվող բնակարանները ծանրաբեռնված են լինելու: Եթե ավելի քիչ մարդ ժամանի, թեկուզ 100 հազար հոգի, ամեն դեպքում, Երեւանի եւ ամբողջ հանրապետության ծառայությունների հատվածի վրա ազդեցությունը նկատելի կլինի»,- հավելեց Հակոբյանը:





























