Ադրբեջանում ապստամբություն են բարձրացրել տղամարդկանց գլխարկների դեմ:

Ըստ haqqin.az կայքի, Ադրբեջանի գիտությունների ակադեմիան կարծում է, որ Նովրուզի տոնին գլխարկները դռան ուղղությամբ նետելը չի համապատասպանում ադրբեջանական մենթալիտետին, եւ կոչ է անում արգելել այդ սովորույթը:

Trend-ին տված հարցազրույցում ակադեմիայի Ֆոլկլորի ինստիտուտի ավագ գիտաշխատող Աթեշ Ահմեդլին պնդել է, որ գլխարկն ադրբեջանցի տղամարդկանց պատվի խորհրդանիշն է: Այդ պատճառով, ըստ Ահմեդլիի, չի կարելի այն դռան առջեւ նետել: