Ղազախստանի իշխանությունները նախատեսում են առաջիկա մի քանի ամիսներին ավարտել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու շուրջ բանակցությունները, հաղորդում է «Իտներֆաքսը»:

«Ներկայումս ակտիվ բանակցություններ են ընթանում ԱՄՆ առեւտրային ներկայացուցչության հետ՝ կապված ֆիտոսանիտարական պահանջների եւ կարգավորումների հետ: Մեր պլանավորում ենք մինչեւ ապրիլ-մայիս ավարտել համապատասխան բանակցությունները»,-հայտարարել է Ղազախստանի ազգային տնտեսության նախարար Երբոլաթ Դոսաեւը:

Նա նշել է, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հիմնական բանակցողների՝ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ: