ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն, այսօր՝ փետրվարի 19-ին, ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուոռլիկին եւ Պիեռ Անդրիոյին:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիմանը ներկա էր նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը:
Հանդիպման ընթացքում համանախագահները բանակի հրամանատարին են ներկայացրել իրենց տարածաշրջանային այցի արդյունքները, քննարկել հակամարտության կարգավորման հնարավոր հեռանկարները: Այնուհետեւ նրանց խնդրանքով Մովսես Հակոբյանն անդրադարձել է շփման գծում տիրող իրադրությանն ու հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին:
Վերջում Արցախի ռազմական գեչատեսչության ղեկավարը պատասխանել է համանախագահներին հետաքրքող հարցերին:





























