Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երեւանի Արցախի փողոցի 24 շենքից բերման են ենթարկել 46-ամյա Նահապետ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:





























