Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում աղբատարում նորածին երեխա հայտնաբերելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնել են ՆԳՆ Նովոսիբրսկի մարզային ոստիկանության գլխավոր վարչությունից:

Տղամարդը երեխային պոլիէթիլենային տոպրակի մեջ գտել է նախօրեին երեկոյան աղբատարում: Չսպասելով ոստիկանությանը, նա երեխային տեղափոխել է իր մեքենան:

Դեպքի վայր ժամանակ ոստիկանները շների օգնությամբ պարզել են, որ հետքը տանում է Պոլտավսկի փողոցի շենքերից մեկը, որտեղ բնակվում է նորածնի 19-ամյա մայրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Փոքրիկ աղջնակը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին ոչինչ չի սպառնում:

Միջադեպի հետ կապված նյութերը փոխանցվել են ընթացակարգային որոշում կայացնելու համար: Նախօրեին երեկոյան Նովոսիբիրսկում շատ ցուրտ է եղել, դրսում օդի ջերմաստիճանը հասել է -23 աստիճանի: