Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Նոր Խարբերդ գյուղից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 37-ամյա Հրայր Ա.-ին` իր վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է յուրահատուկ սուր հոտով ծխախոտի կիսատ գլանակ, որը ըստ Հրայր Ա.-ի հայտարարության` պատրաստված է կանեփից, եւ այն իրեն է հյուրասիրել Նոր Խարբերդ գյուղի բնակիչ ոմն Լաթոն:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Ձեռնարկվում են միջոցառումներ Լաթոյի ինքնությունը պարզելու եւ բերման ենթարկելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: