Երեւանի քաղաքապետարանը շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերի իրականացումը, որոնք նպատակաուղղված են բազմազավակ, բազմանդամ եւ կարիքավոր այլ ընտանիքների համակողմանի օժանդակությանը:

Նմանատիպ ծրագրեր են իրականացվում նաեւ Երեւանի քաղաքապետարանի եւ «Կամրջակ» բարեգործական հասարակական կազմակերպության համագործակցությամբ:

Այս համատեքստում մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք եւ Էրեբունի վարչական շրջաններից ընտրված առավել կարիքավոր թվով 70 ընտանիքի տրամադրվել է  պարենային օժանդակություն:

Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ  Ռուզաննա Զաքարյանի փոխանցմամբ` շահառուները նշել են, որ նմանատիպ նախաձեռնությունների շարունակականությունը թեթեւացնում է իրենց առօրյա հոգսերը, հատկապես եթե ընտանիքում կան տարեցներ եւ երեխաներ: