ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը, փետրվարի 18-ին, հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հ/կ խորհրդի նախագահ Ամո Շարոյանյի եւ Ամերիկյան եզդիական կենտրոնի հիմնադիր Դախիլ Շամոյի հետ:
Ողջունելով հյուրերին՝ դեսպան Սարգսյանը բարձր գնահատեց հայ-եզդիական դարավոր բարեկամությունը եւ եզդիական համայնքի ներդրումը Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Դեսպանը, մասնավորապես, նշեց, որ եզդիական համայնքը մշտապես ակտիվ դերակատարում է ունեցել Հայաստանի քաղաքական, հասարակական եւ մշակութային կյանքում:
Հանդիպմանը քննարկվեցին հայ եւ եզդիական համայնքային եւ ազգային կառույցների միջեւ հարաբերությունների առավել զարգացմանը եւ ամրապնդմանը, Հայոց ցեղապսանության 100-րդ տարելիցի շրջանակներում համատեղ ոգեկոչման միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր: Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Զրուցակիներն անդրադարձան նաեւ Մերձավոր Արեւելքում ընթացող գործընթացների ներքո ազգային եւ կրոնական փոքրամասնությունների առջեւ ծառացած խնդիրներին, դրանց լուծման շուրջ քայլերի համադրմանը:





























