Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում գործող «Վարդանանց ասպետներ» կազմակերպության «Արարատ» մասնաճյուղը հայտարարել է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանակից Տավուշի մարզի գյուղերի դպրոցներին, հիվանդանոցներին եւ կլինիկաներին սարքավորումներով եւ նյութերվ օգնության տասնմեկերորդ խմբաքանակն ուղարկելու մասին:
Ակնկալվում է, որ 204 հազար դոլար արժողությամբ բեռը Հայաստան կհասնի 2015 թվականի ապրիլի սկզբին: Ըստ «The Armenian Weekly»-ի, Աթինիզյան ընտանիքի շնորհիվ բոլոր սարքավորումներն ու նյութերը նվիրաբերվել են կազմակերպությանը՝ Հայաստան ուղարկվելու համար:
Դրանցում կան ավելի քան 60 քիչ օգտագործված համակարգիչներ եւ համապատասխան աքսեսուարներ, ստոմատոլոգիական կոմպլեկտ՝ բազկաթոռով եւ ռենտգենի սարքավորմամբ, ստոմատոլոգիական պահարաններ, նյութեր եւ գործիքներ, ատամնաբուժական սարքավորումներ եւ բժշկական այլ իրեր եւ նյութեր:





























