Վենեսուելայի հատուկ ծառայությունները փետրվարի 19-ին կալանավորել են ընդդիմության առաջնորդներից մեկին՝ Անտոնիո Լեդեսմային, ով զբաղեցնում է Կարակասի քաղաքապետի պաշտոնը:

Նա մեղադրվում է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ պետական հեղաշրջմանը մասնակից լինելու մեջ:

Ականատեսների խոսքով, որոնց թվում է եղել նաեւ Լեդեսմայի պատգամավոր կինը, գործակալները քաղաքապետին ձերբակալել են իր գրասենյակից՝ առանց պատճառներ նշելու, հաղորդում Lenta.-ն: