Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, փետրվարի 19-ին, ժամը 23.58-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նարեկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 61 LO 123 համարանիշի (վարորդ 32-ամյա Ա. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը (մոտ 300 մ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ա. Մ.-ն եւ ուղեւոր Ա. Մ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմենանեւ փակել գազի բալոնի փականը:





























