Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի արվարձաններից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով մոտ 1,2 հազար ֆիլիպինցիներ զրկվել են տանիքից, նրանցից մեկը մահացել է: Այս մասին հաղորդել է քաղաքի հրշեջ պահպանության գլխավոր տեսուչ Դուգլաս Գույաբը:

Նախնական տվյալներով, հրդեհի պատճառը մոմն է եղել, որից ոչնչացել է 400 շինություն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: