Ավստրալիայի հյուսիսային հատվածում փոթորկել են «Լամ» եւ «Մարսիա» հզոր ցիկլոնները։ Մրրկաքամու պատճառով շուրջ 33 հազար տուն հոսանքազրկվել է։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Հոսանքազրկումից բացի, ավերվել են որոշ տների տանիքներին ու դռները։ Նախնական տվյալներով՝ մարդկային զոհեր չկան։ «Մարսիա» ցիկլոն արդեն անցել է Եպտուն քաղաքի վրայով եւ աստիճանաբար թուլանալով՝ հեռացել է Ռոքհեմփթոն քաղաքի ուղղությամբ, գրում է Gazeta-ն։
«Լամ» ցիկլոնը հարվածել է Ավստրալիայի անմարդաբնակ առափնյա հատվածներին, տապալել հոսանքասյուներն ու ծառերը եւ թուլանալով շարժվել երկրի ներքին հատվածներ։


























