«Ժառանգություն» կուսակցությունը երեկ՝ փետրվարի 19-ին, վարչության նիստ է գումարել, որի ժամանակ քննարկել են ընթացիկ հարցեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:

Իսկ թե ինչ որոշում են կայացրել քննարկումների արդյունքում, «Ժառանգության» ներկայացուցիչն ասաց, որ քննարկվել են ընթացիկ հարցեր, այլ մանրամասներ «Ժառանգությունը» նպատակահարմար չի գտնում հրապարակել:

Ռուբեն Հակոբյանն ասաց, որ եռյակում մնալ, չմնալու հարց չի քննարկվել, նման հարց չկա օրակարգում: