Մեքսիկայի Հերերո նահանգում ուսանողները հարձակում են գործել Չիլպանսինգո քաղաքում տեղակայված զորամասի վրա, հաղորդում է El Universal թերթը:
Ակցիայի պատճառը 2014 թվականի սեպտեմբերին Իգուալա քաղաքում 43 ուսանողների անհետացումն է:
Ուսանողները 4 բեռնատարներով մոտեցել են 35-րդ հետեւակային գնդի զորանոցին եւ սկսել են քարեր ու ճայթռուկներ նետել: Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել. հարձակումը տեւել է 10 րոպե, հաղորդում է Gazeta-ն:
Հիշեցնենք, որ Իգուալայում ուսանողների ցույցի վրա հարձակումը տեղի է ունեցել ոստիկանների ու հանցավոր խմբավորումների անդամների մասնակցությամբ: Ավելի ուշ պարզվել է, որ միջադեպի պատճառը սխալն է եղել. ավազակներն ուսանողներին մրցակից կլանի անդամների տեղն են դրել:


























