ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Շիրակի, Լոռու, Կոտայքի եւ Տավուշի մարզերում ձյուն է տեղում:

Գորիս-Սիսիան, Գորիս-Շուռնուխ-Կապան միջպետական ավտոճանապարհներին, ինչպես նաեւ Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Սաստիկ բուք է  Աշոցք-Բավրա ճանապարհահատվածում:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական   նշանակության ավտոճանապարհները բաց են: