Չինական Ժեջիանգ նահանգում ուրբաթ հրատեխնիկայի խանութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 5 մարդ։ Այս մասին գրում է Global Times-ը։
Պայթյունը որոտացել է տեղական ժամանակով 4։00-ի սահմաններում։ Խանութի տերը ճայթռուկները ստուգելու համար վառել է դրանցից մեկը, ինչը շղթայական ռեակցիա է առաջացրել, գրում է Gazeta-ն։
Ստացած վնասվածքներից մահացել է 3 երեխա եւ 2 չափահաս մարդ։ Եւս 3 մարդ վիրավոր է։ Խանութի տերը ձերբակալվել է։


























