Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգած քաղաքացին տեղեկացրել էր, որ Երեւան-Երասխ ճանապարհի 25-րդ կմ-ին՝ կամրջի տակ, զենք-զինամթերք է թողել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար օդամղիչ հրացան, «ՌԳՕ» տեսակի նռնակ` պայթուցիչով, եւ «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:





























