ՌԴ Մոսկվա քաղաքում ձերբակալել են մի քանի մարդասպանությունների մեջ կասկածվող անձանց, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեին։ Հետաքննության վարկածի համաձայն՝ 2014թ. սեպտեմբերից մինչ օրս Մոսկվայի շրջանի 20-ամյա բնակիչը Մոսկվայի տարածքում սպանություններ էր կատարում՝ իբրեւ զոհ ընտրելով անօթեւան եւ ալկոհոլային կախվածություն ունեցող մարդկանց։
Իր չարագործությունների համար նա ամայի մի տեղ էր ընտրում։ Տղամարդը 7 սպանության է կատարել։ Դրանցից մի քանիսի ժամանակ նրան օգնել է 25-ամյա մոսկվայաբնակ մի կին։
Ինչպես գրում է LifeNews-ը, հանցագործ զույգը իր զոհերին դանակի մինչեւ 100 հարված է հասցրել։





























