Ամերիկյան Devil’s Due Publishing կոմիքսների անկախ հրատարակչությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին ձեռնարկել է «Նեմեսիս գործողություն. Ցեղասպանության եւ վրեժի պատմություն» վերնագրով կոմիքսների հրատարակումը։
Կոմիքսի հեղինակները՝ գրող Ջոշ Բլեյլոքն ու նկարազարդող Հոյթ Սիլվան, պատմում են Սողոմոն Թեհլերյանի պատմությունը, որը 1921թ. սպանել էր Թալեաթ փաշային։ Այս մասին գրում է comicsbeat.com-ը։
Ըստ աղբյուրի՝ կոմիքսը լույս կտեսնի ապրիլին։


































