ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի որոշմամբ և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ Երևանում 3 լեզուներով` հայերեն, ռուսերեն և անգլերեն, տպագրվել է «Ցեղասպանության ականատեսների հուշեր» գիրքը: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը:
Գրքում ներկայացված են Հայոց ցեղասպանության 5 վերապրածների վկայությունները: Այն նախատեսված է մասնագետների և ընթերցող լայն շրջանների համար:
Նախագծի հեղինակ և պատասխանատու խմբագիր` Ռ. Կարապետյան
Կազմող` Ն. Զարիկյան
Խմբագիրներ` Ն. Զարիկյան, Ա. Ամիրխանյան
Թարգմանիչներ` Ն. Բաղդասարյան (ռուսերեն), Է. Մարգարյան (անգլերեն):






























