Ադրբեջանում ստուգումների արդյունքում կեղծ դիպլոմներով 63 «բժիշկ» են հայտնաբերել:
ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, 2014 թվականին Գլխավոր դատախազությանն առընթեր կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության «թեժ գծին» 290 ահազանգ է ստացվել առողջապահության ոլորտում խախտումների մասին: Եվս 314 ահազանգ ստացել է Առողջապահության նախարարությունը:
Հետաքննության արդյունքում 176 բուժաշխատողի պատասխանատվության են կանչել, նրանցից մեկի դեմ քրեական գործ է հարուցվել:





























