Լուծարված փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամների թվով չորրորդ զեկույցը նվիրված է լինելու 2008թ. մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության գործողությունների համաչափությանն ու օրինաչափությանը: Փաստահավաքի նախկին անդամներ Անդրանիկ Քոչարյանն (ՀԱԿ) ու Սեդա Սաֆարյանն («Ժառանգություն») այժմ վերջին սրբագրումներ են անում չորրորդ զեկույցում՝ դա հանրության եւ ԱԺ ժամանակավոր հանձնաժողվի դատին ներկաայցնելու համար:
Սեդա Սաֆարյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ առաջիկայում իրենք կներկայացնեն այդ զեկույցը, որ վերաբերում է մարտի 1-ի առավոտյան ոստիկանության գործողությունների օրինաչափությանն եւ համաչափությանը, եւ պատարստված է փաստահավաք խմբի ձեռք բերած փաստերի հիման վրա: «Նյութը համարյա պատարստ է, երեւի մի քանի օրվա մեջ համաձայնեցում կլինի իմ եւ Անդրանիկ Քոչարյանի միջեւ որոշակի փաստերի կապակցությամբ եւ կստորագրվի»,- ասաց Սաֆարյանը եւ ահվելեց, որ այս զեկույցի ներկայացումն էլ թերեւս նույն կարգով կլինի, ինչ նախորդ զեկուցների: Հիշեցնենք, որ նախորդ երեք զեկույցները ներկայացվել է մարտի 1-ի դեպքերն ուսումանսիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին:
Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամներն արդեն զեկույցներ են ներկայացրել ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանի եւ ոստիկանության զոքրերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների, նաեւ՝ հատուկ միջոցների կիրառման վերաբերյալ: NEWS.am-ի հարցին արդյո՞ք ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն արձագանքել է այդ զեկույցին, Սեդա Սաֆարյանը պատասխանեց. «Ոչ, ուսումնասիրություն չեն արել, բայց հանձնաժողովի անդամներից մեկը զանգեց ինձ եւ մարտի 1-ի հետ կապված ճչացող փաստ էր ուզում: Ես գտնում եմ, որ մարտի 1-ն ինքնին արդեն ճչացող է, եւ շատ զարմացա, երբ ճչացող փաստ էր ուզում: Ես կարծում եմ, որ մենք հանձնաժողովին տվել ենք բոլոր ճչացող փաստերը, եւ կարծում եմ, որ նույն անտարբերությամբ էլ մոտենում են: Ես հստակ մոտեցումներ մեր զեկույցների նկատմամբ չեմ տեսնում»:
Ի դեպ, փաստահավաք խմբի նախկին անդամը խոստացավ զեկույցը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին ներկայացնելուց բացի, այն հրապարակել լրատվամիջոցների եւ հանրության համար:




























