Հոնդուրասի մայրաքաղաք Տեգուսիգալպեում գյուղատնտեսական մթերքների տոնավաճառի ժամանակ մի քանի պայթյուն է որոտացել, ինչի հետեւանքով տուժել է ավելի քան 70 մարդ, որոնց թվում՝ 6 երեխա։ այս մասին հաղորդում է The Sun Daily-ն։

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 20-ին։ Ըստ պարբերականի տվյալների՝ ամենամյա այս միջոցառումը մեծ ժողովրդականություն է վայելում հասարակության շրջանում։ Դեպքի պահին տունավաճառին ներկա է եղել մի քանի հազար մարդ։

Նախնական տվյալների համաձայն՝ պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը, որի հետեւանքով պայթել են շուկայում տեղակայված սննդի կետերի գազի բալոնները, գրում է Lenta-ն։ 

Առնվազն 60 վիրավոր հոսպիտալացվել է։ Նրանցից շատերի մոտ ախտորոշվել են  2-րդ եւ 3-րդ աստիճանի այրվածքներ։ Ըստ  Fox News-ի՝ մեկ երեխա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Երկրի իշխանությունները արյուն  հանձնելու խնդրանքով դիմել են բնակիչներին։