Վենեսուելայի դատախազությունը երկարաձգել է նախօրեին ձերբակալված Կարակասի քաղաքապետ Անտոնիո Լեդեսմայի կալանքի ժամկետը։ Քաղաքապետին մեղադրում են դավադրության կազմակերպման մեջ մասնակցելու  համար։

Նախօրեին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ Կարակասի քաղաքապետը պետք է պատասխան տա դատարանի առջեւ։ Այս մասին գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Լեդեսման նախագահ Մադուրոյի քննադատներից էր, եւ երկրի ընդդիմությունը վստահ է, որ նրան ձերբակալել են  քաղաքական դրդապատճառներով։