Չինաստանում աղյուսով զինված տղամարդը ծերանոցում երեք մարդ է սպանել եւ վիրավորել եւս 15-ին։ Միջադեպը տեղի է ունեցել Հունան նահանգում փետրվարի 19-ի գիշերը։ Այս մասին գրում է «Սինհուա» գործակալությունը։

Հետաքննության վարկածով՝ հարձակվողը եղել է հաստատության նախկին աշխատակից Լո Ռենչուն։ Տղամարդը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Ոստիկանությունը զբաղվում է նրա որոնումներով, գրում է Lenta-ն։

Պատահարից առաջ Ռենչուն վիճել էր հաստատության տիրոջ հետ իրեն հասանելիք 6.5 հազար դոլարը չվճարելու համար։ Տուժածների թվում են հաստատության տնօրենի մայրն ու եղբայրը։